Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Կույրերը կարող են տեսնել լեզվով

Ամերիկյան ընկերություններից մեկը լեզվով տեսնելու սարք է պատրաստել: «Մեդպորտալ.ռու» կայքը` վկայակոչելով Ֆոքս նյուսին, նշում է, որ սարքը կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար է:

 

Բրայան Պորտ անվանված սարքը կազմված է ակնոցի տեսք ունեցող ոչ մեծ թվային տեսախցիկից` բջջային հեռախոսի չափի, որը տեղադրվում է լեզվի վրա:

 

Ազդանշանը տեսախցիկից էլեկտրոնային իմպուլսի է վերածվում և 144 էլեկտրոդների միջոցով հաղորդվում է մայր սարքին: Թույլ, բայց զգալի հոսանքը լեզվի վրա նկարում է այն առարկաների տեսքը, որոնք տեսախցիկն է ֆիքսել: Մարդը դա ընկալում է որպես թեթև ծակոցներ լեզվի համապատասխան մասերում:

 

Ուղեղը, որը բավական ճկուն է և ադապտացվելու մեծ հնարավորություն ունի, արագ «սովորում է» ընկալել լեզվից եկած ինֆորմացիան` որպես յուրահատուկ վիզուալ պատկերներ:

 

Կույր կամավորները, այդ թվում Էրիկ Վայհենմայերը` առաջին կույր լեռնագնացը, ով հաղթահարել է Էվերեստի բարձունքը, օգտագործելով սարքը, սովորել են դրա օգնությամբ կողմնորոշվել տարածության մեջ, սնվել և անգամ տարբերակել տառերն ու թվերը:

 

Սպասվում է, որ սարքի օգտագործման և վաճառքի թույլտվությունն արդեն 2009-ի վերջում կլինի: Սարքն արժե շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ